Հունվարի 18-ից 23-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն – 5tv

Հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հաղորդում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հունվարի  21-22-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը  կբարձրանա ևս  2-3 աստիճանով,  հունվարի 20-22-ին գիշերային ժամերին  աստիճանաբար … Read more

Արագածոտնում դպրոցի բակում 9-ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի դպրոցի բակում դասընկերոջ կողմից քթին հարվածելու հետևանքով «Քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով, քթային արնահոսություն» ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ … Read more

ՀՀ–ում ավանդների և վարկերի տոկոսադրույքները 2025–ին գրեթե չեն փոխվել. ի՞նչն է պատճառը

https://arm.sputniknews.ru/20260118/hhum-avandneri-ev-varkeri-tvokvosadrujqnery-2025in-grete-chen-pvokhvel-inchn-e-pattshary-97843371.html ՀՀ–ում ավանդների և վարկերի տոկոսադրույքները 2025–ին գրեթե չեն փոխվել. ի՞նչն է պատճառը ՀՀ–ում ավանդների և վարկերի տոկոսադրույքները 2025–ին գրեթե չեն փոխվել. ի՞նչն է պատճառը Sputnik Արմենիա Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի զգալի նվազեցումը գրեթե չի անդրադառնում շուկայի վրա (թե՛ ավանդների, թե՛ վարկերի մասով): 18.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-18T14:18+0400 2026-01-18T14:18+0400 2026-01-18T14:20+0400 հայաստան ավանդ վարկ կենտրոնական բանկ … Read more

Ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի բանակի էներգետիկայի և տրանսպորտի օբյեկտները

Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի բանակի համար օգտագործվող էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու զորքերի խմբավորումների հրետանին խոցել են հեռահար գործողության անօդաչու թռչող … Read more

Արտենի-Արագածավան ավտոճանապարհին բшխվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները. կա 1 տnւժած

Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզի Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդել է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

ՄԻՊ-ը նույնիսկ հացադուլ հայտարարած Նարեկին ու իշխանություններին զսպվածության կոչ չի արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News   Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարություն է տարածել․ «Նարեկի հացադուլի 10-րդ օրն է, ՄԻՊ-ը որևէ ծպտուն չի հանել դեռևս ՄԻՊ-ը նույնիսկ հացադուլ հայտարարած Նարեկին ու իշխանություններին երկուստեք զսպվածության ու միմյանց ապօրինի չկալանավորելու կոչ չի արել»: –00—ՍՊ

«ՀՀ-ում ու Բաքվում տասնյակ հայեր ապօրինի ազատազրկված են իրենց՝ ՀՀ-ն թույլ չտալ դարձնել թուրքական նահանգ նպատակի համար». Վարուժան Գեղամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի ու Բաքվի բանտերում տասնյակ հայեր՝ ազգային պայքարի տարբեր ճակատներից, ապօրինի ազատազրկված են, խոշտանգվում են, բռնության են ենթարկվում։ Կապ չունի ո՛չ նրանց ունեցած տիտղոսը, ո՛չ փողը, ո՛չ հայտնիությունը։ Միակ բանը, որի համար իրենք բռնության են ենթարկվում Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններից՝ իրենց անցած ուղին է ու նպատակները, այն է՝ Հայաստանը թույլ … Read more