ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է

Հասարակություն 10 Հունվար, 2026 9:23 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է (Ջերմուկի … Read more

Ավտովթար՝ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կա 3 տուժած

Հունվարի 9-ին, ժամը 20։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ … Read more

Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը

Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ դատախազը պաշտոնից ազատվել է այսօր։ «Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,-ասված է հրամանագրում։

Օդի որակը Երևանում. ինչ են ցույց տալիս վերջին տվյալները

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, թե ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 26-29-ը (2025թ.) և հունվարի 3-5-ը (2026թ․)։   Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․   -Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 3-5-ը, -Նոր Նորքում՝ դեկտեմբերի 26-27-ը, -Շենգավիթում՝ հունվարի 3-4-ը, -Արաբկիրում՝ դեկտեմբերի 28-ին։ … Read more

Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի 12-րդ փողոցում Երևանի բնակիչ 69-ամյա Սուրեն Ռ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել քարերի վրա։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» … Read more

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Աֆրիկայի գավաթի հաղթողին

Opta սուպերհամակարգիչը Մարոկկոյում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչից առաջ կանխատեսել է հաղթողին: Ըստ համակարգչի հաշվարկների գլխավոր հավակնորդը Մարոկկոյի հավաքականն է, որի հաղթելու հավանականությունը 23,3 տոկոս է: Մարոկկո՝ 23,3 տոկոսՍենեգալ՝ 16,6 տոկոսԱլժիր՝ 13,9 տոկոսՆիգերիա՝ 12 տոկոսԵգիպտոս՝ 11,8 տոկոս Մրցաշարը կավարտվի հունվարի 18-ին։

Վա’յ դավաճաններին, որովհետև իրենց տված հավատարմության երդումն է իրենց դատելու. Տեր Պսակ

10 Հունվարի, 2026 Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրում է․ «Ոչինչ այս արևի տակ նոր չէ։ Բացառիկ ճշմարտություն է ասվածը։ Մարդիկ միշտ դավաճանել են ու դավաճանել։ Ոչինչ չի փոխվել։ Մի բան հստակ է, վա’յ դավաճաններին, որովհետև իրենց տված հավատարմության երդումն է իրենց դատելու «քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրա՛նք անգամ դաւ նիւթեցին քո … Read more

Կոտայքի մարզում, Ապարանի, Աշտարակի, Թալինի, Ջերմուկի և Ելփինի տարածաշրջաններում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է (Ջերմուկի խաչմերուկից) կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է … Read more

Հրդեհ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում. այրվել է տունը մոտ 20 քմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News Հունվարի 9-ին, ժամը 20։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակով փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։09-ին, մարվել՝ … Read more

Նալբանդյան փողոցում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 61-ամյա Գերասիմ Մ․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 27-ամյա Արտավազդ Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է 35-ամյա Լիլիթ Ղ․-ի … Read more