ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դադարեցնում է 75 երկրների համար ներգաղթային վիզաների տրամադրումը՝ սոցիալական նպաստներից կախված համարվող դիմորդների նկատմամբ վերահսկողության խստացման ջանքերի շրջանակներում: Fox News-ը հաղորդում է, որ ցուցակում են նաև Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները։ Fox News Digital-ի կողմից առաջին անգամ հրապարակված Պետդեպարտամենտի հուշագրի համաձայն՝ հյուպատոսական աշխատակիցներին հանձնարարվել է մերժել վիզաների տրամադրումը՝ գործող օրենքի համաձայն, … Read more

«Քանի որ հայտարարել են «խաղաղության» կառուցման մասին՝ ռազմական բյուջեն էլ կկրճատեն, պարտադիր ժամկետային ծառայությունն էլ»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտպանության նախարարից ճշտում են, թե ինչո՞ւ է 2026 թվականի ռազմական բյուջեն 2025 թվականի համեմատ 15-16%-ով նվազել, ասում է՝ գիտեք, 2018 թվականի համեմատ 1.1 մլրդ դոլարով ավելացել է:Այդպես լավ չի. համեմատեք 2008-ի, հետո 1998 թվականի ռազմական բյուջեի հետ: Միայն խուսափեն նախորդ տարվա համեմատ ռազմական բյուջեի նվազման արձանագրումից:Ի դեպ, … Read more

Սյունիքում ու Վայոց ձորում ձյուն է, Գորիսում ու Վայքում՝ մառախուղ – Նորություններ 15.01.2026

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան, Նորավանի խաչմերուկից մինչև Կապան և Տաթև-Լծեն ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի … Read more

Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ

Չնայած անցած տարվա ընթացքում Հայաստանում մակրոտնտեսական ցուցանիշների՝ առաջին հայացքից դրական դինամիկային և տնտեսական ակտիվության արագացմանը, ձևավորվող պատկերը շատ ավելի բազմաշերտ և մտահոգիչ է, քան կարող է թվալ մակերեսային գնահատման դեպքում։ «Փաստ» օրաթերթը գրում է. Տնտեսական ակտիվության աճը, որը 2025 թվականի դեկտեմբերին 11 ամսվա (հունվար-նոյեմբեր) արդյունքներով հասել է 8,3 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,4 տոկոսի … Read more

Ձեզ չեմ լքել, երդվում եմ․ գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է մյուս գերիներին

Բաքվի գերությունից երեկ վերադարձած Գևորգ Սուջյանը ֆեյսբուքում գրառում է արել։ «Ես ձեզ չեմ լքել տղաներ,հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ»,- գրել է Սուջյանը։ Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 4 գերու վերադարձի մասին։ Հայաստանը արտահանձնել էր 2 սիրիացի վարձկան-ահաբեկիչներին, իսկ Ադրբեջանը վերադարձրել էր … Read more

Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ ու թաղման չեն գնացել

Նախօրեին Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստին, նախկին և ներկայիս իշխանական բարձրագույն ներկայացուցիչներից բացի, մասնակցելու էր գնացել նաև կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին Սարգսյան ընտանիքը դիմավորեց իսկական հավատացյալի պես, Արամ և Արմեն Սարգսյանները խոնարհվեցին և համբուրեցին Վեհափառի աջը։ Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ և նախօրեից չեն մարսում` ինչպե՞ս … Read more

Փետրվարի 15-ից Հայաստանում կգործարկվի 112 Միասնական զանգերի կենտրոնը • Tribune.am

ՆԳՆ-ից հայտնում են, որ արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից գործարկում է Միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը: Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և … Read more

Նոր մեգանախարարություն ստեղծելու նախագիծ է քննարկվում ·

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է մի նախագիծ, որով նախատեսվում է միավորել աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները՝ ստեղծելով մեկ միասնական կառույց։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ նույն աղբյուրների՝ միավորման դեպքում Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության նախարարի պաշտոնը։ Նախաձեռնությունը, օրաթերթի տվյալներով, համակարգի ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել․ աշխատակիցները այն … Read more

Սոլովյովի խոսքերը ՌԴ դիրքորոշումը չեն, հարաբերությունների փոխակերպումը կայացել է. Սիլաև – Նորություններ 15.01.2026

Երևանի և Մոսկվայի միջև տեղեկատվական դաշտում լարվածության հերթական ալիքը, որը բարձրացավ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կոշտ հայտարարությունից հետո, կրկին արդիականացրեց հարցը. որտե՞ղ է ավարտվում մեդիա դեմքերի մասնավոր կարծիքը և սկսվում Ռուսաստանի իրական պետական քաղաքականությունը: Որքանո՞վ է առանձին անհատի հռետորաբանությունը համահունչ դիվանագիտական շրջանակների տրամադրություններին: Այս նրբերանգները հասկանալու, ինչպես նաև հայ-ռուսական կապերի փոխակերպման խորքային գործընթացները վերլուծելու համար VERELQ-ը … Read more

Իշխող ՔՊ 20 հոգանոց վարչությունից 5-ը կին են, իսկ 15-ից 8-ը չեն ծառայել բանակում. Պապիկյանի հայտարարության հետքերով

«Հունվարի 13-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց «Հորդորել եմ և կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ… «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սա հանրային պրոբլեմ է, սա իմ պրոբլեմը չի, սա ձեր պրոբլեմն է, զանգվածային լրատվության, հարգելի մասնակիցներ և լրատվամիջոցներ, խնդրում եմ, այս … Read more