Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ է մատուցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ է մատուցում: Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ին Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Լուսանկարները՝ լրագրող Սյուզի Բադոյանի։ —00—ԼԱ

Ժամանակ իսկապես չկա

11.01.2026 | 11:07 Հացադուլ հայտարարելու՝ Նարեկ Սամսոնյանի որոշումը լիովին հասկանալի է։ Անելու ուրիշ ի՞նչ էր մնում Նարեկին՝ ո՛չ արդարադատություն կա, ո՛չ պայքար։ Ի՞նքն էլ նստեր սպասեր ընտրությունների։ Չունի նա այդ հնարավորությունը։ Ոչ էլ սպասող տեսակ է։ Պայքարող է։ ՈՒ այս փուլում այսպես է պայքարում։ Հետևաբար՝ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն այս պահին այլ բան է պետք անել՝ միանալ … Read more

Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավակի․ կա 1 զnհ, 22 վիրավnր

Թաիլանդում Փհուքեթ կղզու մոտակայքում 40 ուղևոր տեղափոխող զբոսաշրջային մոտորանավակը բախվել է ձկնորսական նավակի։ Բախման հետևանքով մահացել է 18-ամյա ռուս կին։ Թաիլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 22 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ։

Արման Ծառուկյանը 10։0 հաշվով հաղթեց ամերիկացի Լենս Փալմերին

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանռայզ քաղաքում կայացած Real American Freestyle 5 մրցաշարում հայ MMA մարտիկ Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ է տարել։ Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող, PFL-ի նախկին մարտիկ Լենս Փալմերի հետ և առավելության է հասել 10։0 հաշվով։ Գոտեմարտի ընթացքում Արման Ծառուկյանը ամբողջությամբ վերահսկել է հանդիպման ընթացքը՝ ցույց … Read more

ԱՄՆ նախագահ Թրամփին վերջին օրերին ներկայացրել են ռազմական գործողությունների տարբերակներ, որոնք կարող են կիրառվել Իրանի դեմ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ըստ «New York Times»-ի՝ ԱՄՆ նախագահ Թրամփին վերջին օրերին ներկայացրել են ռազմական գործողությունների տարբերակներ, որոնք կարող են կիրառվել Իրանի դեմ՝ որոշ ռազմական օբյեկտների կամ ռազմավարական նշանակության թիրախների հարվածելու նպատակով: Մինչև այժմ, սակայն, վերջնականապես ոչ մի որոշում չի ընդունվել։ Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահը և նրա վարչակարգի տարբեր պաշտոնյաներ հարվածներ հասցնելու պարբերական … Read more

Իրանը Վաշինգտոնին զգուշացրել է, որ կպատասխանի ցանկացած հարձակման

Իրանը զգուշացրել է նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի նրան, որ Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին՝ որպես «օրինական թիրախների», այս մասին այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում՝ Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հավանականության կապակցությամբ, … Read more

Արման Ծառուկյանը հաղթել է ամերիկացի Լենս Փալմերին — Հայաստանի Հանրային Ռադիո

Խառը մենամարտերի UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Ֆլորիդայում անցկացված պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 5 մրցաշարում հաղթել է ամերիկացի Լենս Փալմերին: Նա ուներ մեծ առավելություն և հաղթել է առաջին մրցափուլում 10:0 հաշվով: