Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը. տեսանյութ

Ինչպես հայտնել ենք, Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս: Վարչապետը ստորագրել է կանոնադրությունը՝ այսպիսով միանալով Թրամփի հիմնած «Խաղաղության խորհրդին»: Արարողությունը ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, որն էլ հրավիրել է մի շարք երկրների ղեկավարների:  Այս Խաղաղության խորհուրդը Թրամփի՝ Գազայի հատվածը կառավարելու ծրագրի մի … Read more

Քուշները և Ուիթկոֆը Մոսկվա կժամանեն երեկոյան ժամը 7-ից կամ 8-ից հետո. Պեսկով

Քաղաքականություն 22.01.2026 | 14:34 ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները հինգշաբթի ժամը 19:00-20:00-ից հետո կժամանեն Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Արդեն երեկոյան, հիմա ձեզ ճշգրիտ ժամը չեմ կարող ասել, բայց կասեմ, որ անպայման կլինի ժամը 7-ից կամ … Read more

Ռուբինյանը և Մեքսիկայի խորհրդարանի բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Լատինական Ամերիկայի զարգացումներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են ԱԺ-ից։ Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումն ու փոխայցերի ակտիվացումը, այդ թվում՝ բերակամական խմբերի մակարդակում: Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացմանն … Read more

«Հայֆիլմ»-ը փորձում են վերագործարկել․ նախարարությունը մտադիր է ձեռք բերել բաժնետոմսերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է կյանքի կոչել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի վերագործարկման ծրագիրը։ Հանրային քննարկման է ներկայացվել «Հայֆիլմ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու մասին Կառավարության որոշումը: Հիմնավորման մեջ նշվում է, որ կինոարդյունաբերական այս բազմաֆունկցիոնալ կառույցը գրեթե մեկ տասնամյակ … Read more

Երևան-Սևան ավտոճանապարհին 34-ամյա վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ նա Kia-ով հայտնվել ձնակույտերի մեջ

Երեկ՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 34-ամյա Ռուբեն Ա․-i ինքնազգացողությունը վատացել է «Kia» մակնիշի ավտոմեքենան վարելու ժամանակ, ինչի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, … Read more

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ. տեսանյութ

Ինչպես հայտնել ենք՝ Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս: Թրամփը մինչ ստորագրումը ելույթ է ունեցել, խոսել իր՝ որպես «խաղաղություն բերող» նախագահ արած քայլերի մասին: Որպես օրինակներից մեկը նա նշել է հայ-ադրբեջանական կարգավորումը ևս: «Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները»,- ասել է Թրամփը: Կազմակերպության կանոնադրության … Read more

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարարի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 22 Հունվար, 2026 14:34 Հունվարի 22-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ռիժենկովի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության և արտաքին քաղաքականության համակարգման արդիական հարցեր, նաև մի շարք արդիական միջազգային հարցեր։ Մասնավորապես, կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

«Թավշյա հեղափոխությունից» հետո Պետրոս Ղազարյանը հրավիրել է ինձ եթեր 4 անգամ․ Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյանը գրառում է կատարել, արձագանքելով Պետրոս Ղազարյանին․ «ՀԱՆՐԱՅԻՆ ԴՈւՔՅԱՆԸ Պետրոս Ղազարյանը երկու օր առաջ հարցազրույց է տվել, որում փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչու ինձ` Լևոն Զուրաբյանիս չի կանչում Հանրային հեռուստատեսության եթեր: Ահա նրա հիմնավորումը. «Լևոն Զուրաբյանը նենց սպառնում ա իշխանությանը, որ իշխանությունները զանգեն ինձ ասեն «էս Լևոն Զուրաբյանը 0,7 տոկոս ունի, հանկարծ … Read more

«Գալոչկա դնելու» համար չենք այցելում Եռաբլուր, տարին սկսվում է այնտեղից. Գեղամ Մանուկյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանելով հարցին՝ արդյոք հունվարի 27-ին՝ հայրենիքի պաշտպանի հիշատակի օրը, գնալո՞ւ են Եռաբլուր, պատասխանեց՝ իրենք մեկ օր չեն գնում Եռաբլուր՝ «գալոչկայի» համար։ Նա հուզվեց, երբ թվարկում էր արցախյան տարբեր պատերազմներում զոհված իրենց ընկերների հիշատակի օրերը։ Ասաց՝ ամենածանրն իր համար եղել է 2024 թվականի սեպտեմբերի 19-ին Եռաբլուր այցելելը․ «Ես … Read more

Դավոսում ստորագրվում է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը․ ՈՒՂԻՂ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում է։ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցում է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։