Չէինք պատկերացնի, որ Մայր Աթոռի տարածքը կասպատակեն 100-ավոր ԱԱԾ-ականներ. Մանուկյանը` եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում անցկացնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22.01.2026 | 12:25 Ամուսին ուսուցիչները փորձել են մեկը մյուսի փոխարեն ատեստավորման թեստը լրացնել, բացահայտվել է. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները կընդլայնվեն․ կոնցեսիոն պայմանագիրը երկարաձգվում է մինչև 2067 թվականը

Հասարակություն 22.01.2026 | 13:18 Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Էդուրարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման նախագծին, որով նախատեսվում է ընդլայնել Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների թողունակությունը՝ իրականացնելով շուրջ 425 մլն դոլարի կապիտալ ներդրում։ Նախագծում նշվում է, որ օդանավակայանային ենթակառուցվածքների ընդլայնման անհրաժեշտությունը առաջացել է COVID-19 համավարակից հետո ուղևորահոսքի կտրուկ … Read more

Գրենլանդիայի համաձայնագիրը պահպանում է Դանիայի ինքնիշխանությունը կղզու նկատմամբ. ԱՄՆ-ը ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը, որի նախապատրաստման մասին Թրամփը հայտարարել է հունվարի 21-ին, ենթադրում է, որ կղզու նկատմամբ Դանիայի ինքնիշխանությունը կպահպանվի։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրների, գրում է Meduza-ն։ Աղբյուրների համաձայն՝ ծրագիրը, որը մշակվել է Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպման ժամանակ, ներառում է 1951 թվականի … Read more

ԵՀ-ն Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մեխանիզմ է գործարկում

Վրացական իշխանությունների գործողությունները խաթարում են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է վիզայի ազատականացումը։ Այս սմասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը, գրում է Эхо Кавказа-ն: Նա լրագրողներին ասել է, որ Եվրահանձնաժողովը սկսել է վրացական դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմի դադարեցման գործընթացը։ «Վիզայի ազատականացման նպատակն է՝ ամրապնդել մարդկանց միջև շփումները և … Read more

Եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի Ղազարյան

22 Հունվար, 2026 12:50 Հասարակություն ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանի համոզմամբ՝ եկեղեցիները պետք է պետության սեփականությունից բացի, որևէ մեկին պատկանելու իրավունք չունենան։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու իր նախագծին՝ նա նշեց, որ նույնիսկ եթե որևէ հիմնավորում չլինի, թե … Read more

Կողոպտել են բլոգեր «Թու-թու-թու լավ ա»-ի տունը

Հասարակություն 22.01.2026 | 12:54 Կողոպտել են «Թու-թու-թու լավ ա» անունով հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանի տունը: ՆԳՆ-ից Factor.am-ին հայտնեցին, որ Ոստիկանությունում ահազանգը ստացվել է հունվարի 21-ին` 19:30-ի սահմաններում: Թե ինչ են տարել կողոպտիչները, ՆԳՆ-ից փոխանցեցին, որ այս պահին հայտնի չէ: Նշենք, որ կողոպուտի պահին բնակարանում ոչ ոք չի եղել, բլոգերն ընտանիքի հետ երկրում չէ: Արփի Հակոբյան

ՊԵԿ նախկին նախագահը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Քաղաքականություն 22.01.2026 | 12:48 ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատուկ վերանայման բողոք են ներկայացնելու Վերաքննիչ դատարան։ Նշենք՝ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016-2018թթ․-ին։ 2018 թվականին հարուցված քրեական վարույթով մինչև իշխանափոխությունը … Read more

Հունանյանը շոկից վատացել է, 300 միլիոնի դիմաց ՊԵԿ նախկին նախագահը ազատվել է. Մամուլ

◦ «Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից եւ հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց: Թեեւ նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել: Նախօրեին պատգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչություն` դատափետվել իր սկանդալային հայտարարությունների համար։ Նա երեկ առավոտից … Read more