Հայաստանը խնդրել է Ադրբեջանի տարածքով բեռների տարանցումը Ռուսաստան. Ալիև

Քաղաքականություն 20.01.2026 | 22:10 Հայաստանը խնդրել է Ադրբեջանի տարածքով բեռների տարանցումը Ռուսաստան։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա նիստի շրջանակներում պանելային քննարկմանը: «Ես շատ ուրախ եմ, որ անկախության տարիներին մեզ հաջողվել է շատ սերտ աշխատանքային հարաբերություններ կառուցել մեր բոլոր հարևանների հետ, բացառությամբ, իհարկե, Հայաստանի, … Read more

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա

Քաղաքականություն 20.01.2026 | 21:53 Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել էլեկտրական սարքավորումներից բաղկացած մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Էներգետիկայի նախարարությունը մարդասիրական օգնությունը տրամադրել է Ադրբեջանի նախագահի 2026 թվականի հունվարի 16-ի հրամանագրի հիման վրա։ Մարդասիրական օգնության բեռը ներառում է 12 ցածր լարման վահանակ, 11 գեներատոր, 5 տրանսֆորմատոր և 27,000 մետր մալուխներ և լարեր։ Ուկրաինական կողմի խնդրանքով ուղարկված … Read more

Կեղծ Կամչատկա․ ինչպես է ԱԲ-ն հաղթում փաստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շենքերը ծածկող ձնակույտեր, դրանց վրայով սահող դահուկորդներ․ Կամչատկայում  ձյան ռեկորդային տեղումներից հետո սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր վիրուսային տարածում են գտնում, բայց դրանցից շատերը ստեղծված են արհեստական ​​բանականության կողմից։ Դրանց իրական չլինելը հաճախ չեն տարբերում ոչ միայն հասարակ օգտատերերը, այլև լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Տասնյակ կեղծ տեսանյութեր այս օրերին տարածել են նաև առցանց լրատվամիջոցները, այդ թվում՝ հայկական։ Factor TV-ն … Read more

Կլոպը հստակ պատասխանել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ լուրերին

ՍՊՈՐՏ 20 Հունվար, 2026 21:33 Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հստակ դիրքորոշում է հայտնել Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ՝ վերջ դնելով շրջանառվող խոսակցություններին։ AS պարբերականի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը հայտարարել է, որ ներկայումս իրեն լիովին բավարարում է իր կարգավիճակը, և նա մտադիր չէ փոփոխություններ … Read more

Կաթողիկոսը հրավիրել է նաև Փաշինյանին միացած եպիսկոպոսներին. ինչ է քննարկվելու Ավստրիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստրիայում փետրվարի 16-19-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին հրավիրված են նաև Նիկոլ Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները․ այս մասին Factor TV-ին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ չմեկնաբանելով՝ արդյո՞ք նրանք հաստատել են իրենց մասնակցությունը։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել նաև եպիսկոպոսներից, բայց մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Վերջին անգամ արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարվել է Ամենայն Հայոց Վազգեն … Read more

ՄԹ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին. Քլեյթոնը՝ Հարությունյանին

Քաղաքականություն 20.01.2026 | 21:13 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնի հետ՝ քննարկելով Հայաստան–Մեծ Բրիտանիա երկկողմ համագործակցության խորացման և հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ «Արայիկ Հարությունյանը ողջունել է Մարկ … Read more

Սա Կիրիենկոյի վերջին կռիվն է․ ՌԴ-ն 165 մլն դոլարից ավել կծախսի՝ ՀՀ-ում ռուսամետներին աջակցելու․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրապարակվել է Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, որը նախազգուշացնում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում հիբրիդային սպառնալիքների ակտիվացման մասին, հստակ մատնանշում է արտաքին միջամտության աճը ներքաղաքական պրոցեսներում։ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ, այդ սպառնալիքների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է, որը գործում է երկու հիմնական նպատակով՝ իշխանափոխություն Հայաստանում և, որպես նվազագույն ծրագիր, ընտրությունների արդյունքների ապալեգիտիմացում՝ … Read more

Իմպերիալիստական ​​​​հավակնությունները վերածնվում են. Մակրոնը քննադատել է Թրամփի՝ «կանոններից զուրկ աշխարհը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ավելի ու ավելի ոչ լիբերալ աշխարհակարգը։ The National-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահը խոսել է «կանոններից զուրկ աշխարհի անցնելու մասին, որտեղ միջազգային իրավունքը ոտնահարվում է, և որտեղ, կարծես, միայն ուժեղագույնի օրենքն է կարևոր»։ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում նրա ելույթը քողարկված հարձակում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որը, ըստ նախատեսվածի, … Read more

ԱԺ ընդդիմությունն ինչքա՛ն անբաշար է, որ այս իշխանությունը մարսեց Արցախի կորուստը՝ մնաց իշխանության․ Մեսրոպ Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իշխանափոխությունը պետք է լինի բացառապես ընտրություններով․ մենք չենք համագործակցում խորհրդարանական ընդդիմության հետ»,- Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ իրենց ուժը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և այլ քաղաքական ուժերի հետ քննարկումներ է վարում հնարավոր դաշինք ձևավորելու շուրջ՝ միևնույն ժամանակ կտրականապես բացառելով համագործակցությունը ներկայիս խորհրդարանական ընդդիմության հետ։  … Read more

1or.am | Իվետա Մուկուչյանի հանգիստը Մեքսիկայում

ՖՈՏՈ 20 Հունվար, 2026 20:03 Երգչուհի Իվետա Մուկուչյանն Ինստագրամում Մեքսիկայից լուսանկարներ է հրապարակել և պատմել իր հանգստի մասին:  «Ի՜նչ հիանալի սկիզբ է 2026 թվականի։ Անընդհատ դրական տրամադրություն Թուլում՝ ժամանելու առաջին իսկ վայրկյանից… հին ու նոր ընկերներ միասին, հիանալի երաժշտություն, ոտաբոբիկ պարեր լողափում՝ արևածագից մինչև մայրամուտ։ Ես հաջողությամբ … Read more