Շնամարտ՝ Միրաք գյուղում․ կազմակերպիչներից մեկը ՀԿ-ի նախագահ է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում տեղի է ունեցել շնամարտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ շնամարտը կազմակերպվել է Միրաք գյուղում՝ Երևանի … Read more

Բելգորոդին հարվածել են HIMARS հրթիռներով. դա քաղաքի ամենազանգվածային հրետակոծությունն էր. նահանգապետ

Շաբաթ երեկոյան ռուսաստանյան Բելգորոդ քաղաքը Ուկրաինայի կողմից հրետակոծության է ենթարկվել, հաղորդում են նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը և «Պեպել» տելեգրամյան ալիքը: Ըստ նահանգապետի՝ տուժածներ չկան: Գլադկովի վկայությամբ՝ դա քաղաքի ամենազանգվածային հրետակոծությունն էր: Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովի փոխանցմամբ՝ հրետակոծությունից հետո դադարել են գործել մի քանի շենք ջեռուցմամբ ապահովող պոմպակայանի պոմպերը: «Պեպել»-ը հաղորդում է, որ հրետակոծության թիրախը Բելգորոդի ՋԷԿ-ն … Read more

Aurora News | Պեսկովը խոսել է հակամարտության արագ կարգավորման հնարավորության մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության լուծման հարցում արագ առաջընթաց կլինի, եթե կյանքի կոչվի տարածքային վեճի վերաբերյալ «Անքորիջի բանաձևը»։ Այս մասին նա նշել է լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ Ըստ Reuters գործակալության՝ այս բանաձևը ենթադրում է Դոնբասի ամբողջ տարածքի անցումը Ռուսաստանի վերահսկողության տակ և այլ ուղղություններում ներկայիս առաջնագծի սառեցում։ Պեսկովի … Read more

Փաստաթղթերով գութանը կա, իրականում՝ ոչ․ ի՞նչ է կատարվում Ախուրյանի համայնքապետարանում

Ախուրյանի համայնքապետարանը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին պայմանագիր է կնքել Վանաձոր քաղաքում գործող «ՉԻՆՎԱՆ» ընկերության հետ, որը զբաղվում է գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծմամբ և մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ։ Պայմանագրով նախատեսվել է Ախուրյանի համայնքապետարանի կարիքների համար գութանի ձեռքբերում, որի համար համայնքային բյուջեից նախատեսվել է 2 մլն 600 հազար դրամ ֆինանսական միջոց։ Սակայն Oragir.News-ի տեղեկություններով՝ գութանը գոյություն ունի միայն փաստաթղթերով, … Read more

Aurora News | Իսպանիայում գնացքների ողբերգական վթարի հետևանքով զոհերի մեջ հայ կա. մանրամասներ

Մալագա–Մադրիդ գնացքի ողբերգական վթարի հետևանքով զոհերի մեջ հայ կա։ NEWS.am–ի տեղեկություններով, մահացել է հայուհի Էլեն Բաղդասարյանը։ Մալագայի հայ համայնքը ցավակցել է Բաղդասարյանի ընտանիքին եւ հարազատներին այս ծանր կորուստի համար։ Հիշեցնենք՝ Իսպանիայի հարավում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ, տասնյակները վիրավորվել են, հայտնում են իշխանությունները։ Սա երկրի ամենամեծ երկաթուղային աղետն է վերջին տասնամյակում։ Գնացքները … Read more

Խոլերայի բուն է դարձել. Արմեն Տիգրանյան փողոցի տները լցվել են կոյուղաջրերով

Մինչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը զբաղված է աղմկահարույց հայտարարություններ անելով, նախարարության պատասխանատվության տակ գտնվող՝ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցի մանկատան տարածքում կոյուղաջրերի վնասված համակարգի պատճառով շրջակա բնակիչները արդեն շուրջ երկու ամիս հայտնվել են ծայրահեղ ծանր, հակասանիտարական և առողջության համար վտանգավոր պայմաններում։ Oragir.News-ի հետ զրույցում Արմեն Տիգրանյան փողոցի բնակիչները նշում են, որ … Read more

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում: Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին: Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյաներն Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները անվանել են արդյունավետ։ «Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին համաձայնել են եռակողմ բանակցությունների, ինչը ցույց է տալիս, որ նրանք հավատում են, որ կարելի … Read more

Արփունք տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «ՈՒԱԶ» ավտոմեքենան

Հունվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արփունք գյուղ տանող ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սերժիկ Զ․-ն իր վարած «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան։  Փրկարարները քաղաքացիների հետ ուղղել են ավտոմեքենան։ Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Ավտոմեքենան հաշվառված է … Read more

Գյումրիի փողոցները մառախուղի մեջ են, ճանապարհները՝ դժվարանցանելի

Վաղ առավոտից Գյումրիում խիտ մառախուղ է, ինչի հետևանքով փողոցների մեծ մասը դարձել է դժվարանցանելի։ Տեսանելիությունը որոշ հատվածներում կտրուկ նվազել է, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Մառախուղի պատճառով ճանապարհային նշանները գրեթե չեն երևում։ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Գյումրիի մառախլապատ փողոցները։ Տեսանյութ։

Aurora News | Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել ուկրաինական զորքերի դեմ. The Times

Ըստ The Times-ի հրապարակման՝ Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել ուկրաինական զորքերի դեմ։ Նշվում է, որ ռուսական ուժերը վտանգավոր քիմիական նյութեր են օգտագործել ավելի քան 9000 անգամ, որոնցից 6540 դեպք գրանցվել է միայն անցյալ տարի։ Հիմնականում օկուպանտները կիրառել են գազային նռնակներ՝ մարդկանց անաշխատունակ դարձնելու համար։ Սակայն ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները նաև պնդում են, որ օգտագործվում … Read more