Տիրադավները ստեղծել են մի վիճակ, որը Հայ եկեղեցում աննախադեպ է գեթ վերջին 200 տարում. Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները հայտարարություն են տարածել

Երեկ «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր Միքայել արք․ Աջապահյանի եւ Բագրատ արք․ Գալստանյանի հայտարարությունը, որը տրամադրվել էր կայքին։ Նախորդ հայտարարությունը սրբազաններն արել էին 9 եպիսկոպոսների առաջին հայտարարությանը ծանոթանալուց եւ նրանց՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Այսօր հրապարակվել է նրանց երկրորդ հայտարարությունը, որը հաջորդել է 10 սրբազանների երկրորդ հայտարարությանը։ «Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունից հետո բեմականացված խայտառակությունը, ինչպես նաեւ հաջորդող զարգացումները մեզ … Read more

Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են կաթողիկոսին

https://arm.sputniknews.ru/20251201/kargalujts-anel-10-episkvopvosnerin-miqajel-ev-bagrat-srbazannery-dimel-en-vehaparin-96418678.html Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են կաթողիկոսին Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են կաթողիկոսին Sputnik Արմենիա Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները նշել են՝ այդ եպիսկոպոսներից յուրաքանչյուրն առիթը բաց չի թողել քծնելու և շողոքորթելու Վեհափառին։ 01.12.2025, Sputnik Արմենիա 2025-12-01T15:21+0400 2025-12-01T15:21+0400 2025-12-01T15:21+0400 տեր բագրատ գալստանյան բագրատ սրբազան միքայել արքեպիսկոպոս … Read more

Մեղրաշատցիները համոզված են, եթե դպրոցը փակվեց, գյուղը դատարկվելու է

«Ես ասել եմ մարզպետին, եթե դպրոց չլինի, ոչ երիտասարդ կմնա, ոչ ընտանիքներ. դպրոցն է պահում համայնքը,- ասում է Մեղրաշատի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Լիլիթ Մխիթարյանը,- փոխանակ ծրագրեր իրականացնեն, ծնելիության աճը խթանեն, երիտասարդ ընտանիքներին օժանդակեն, որ մնան գյուղում՝ դպրոցներն են միավորում: Սահմանամերձ գյուղը պիտի ապրեցնել, ոչ թե դարձնել յայլա»:  Ամասիա խոշորացված համայնքում ընդգրկված Բյուրակն, … Read more

ԱԺ-ից դարձյալ մերժեցին Դավիթ Տոնոյանին. պшտերազմի վերաբերյալ փաստաթուղթը զեկույց չէ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Ազգային ժողովից կրկին մերժեցին՝ նրան հնարավորություն չի տրվի ծանոթանալու 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին: «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նշեց՝ մերժման հիմքը նույնն է՝ ըստ Ազգային ժողովի ընթացակարգերի՝ պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը զեկույց չէ: Պաշտպանության նախկին նախարարը ավելի քան մեկ ամիս առաջ էր դիմել … Read more

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարը

Բաքվի դատարանը ձերբակալել է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիին։ Այս մասին հաղորդում է «Trend» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հանրապետության պետական ​​անվտանգության ծառայության աղբյուրին։ «Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ Քերիմլին կալանավորվել է երկու ամիս և 13 օրով»,- ասվում է հայտարարության մեջ։ Քաղաքական գործիչը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով («Իշխանությունը բռնի զավթելու կամ սահմանադրական … Read more

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են Յոթ եկեղեցի (Yedi Kilise): Վանքը կառուցվել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ մնացել … Read more

Զինվորին հասցրել են ինքնասպանության, գումարտակի հրամանատարը բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես … Read more

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է

1 դեկտեմբերի 2025 – 15:18 AMT PanARMENIAN.Net – Դատարանի որոշմամբ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է։ Այդ մասին հայտնել են դատարանից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Ավելի վաղ երկարաձգվել է նաև Նարեկ Օհանյանի կալանավորման ժամկետը։ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմանում, Մերձավանում՝ Երևանյան խճուղու վրա գտնվող իր նորակառույց տան … Read more