Իրանը կթույլատրի ֆիլիպինյան նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով

Ֆիլիպինները Իրանից երաշխիք են ստացել, որ իրանական կողմը կթույլատրի ֆիլիպինյան դրոշի ներքո նավարկող նավերի, վառելիքի և ֆիլիպինցի ծովագնացների անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Ինչպես հաղորդում է Reuters-ը,  Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նման հավաստիացում տրվել է Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թերեզա Լազարոյի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցից հետո։ «Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի … Read more

Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ․ Ծառուկյան

Մարզային այցերը շարունակվում են։ Արարատի մարզում բնակիչների հետ ունեցանք ջերմ ու անմիջական շփում՝ լսելով նրանց հուզող առաջնահերթ խնդիրներն ու առաջարկները։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը: «Յուրաքանչյուր բարձրացված հարց ունի իր լուծումը․ երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը։ Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը … Read more

Խուզարկել են իմ և ծնողներիս տունը. Գևորգ Գևորգյան

«Էդ որ իրենք ասում են խաղաղություն, այդ խաղաղությունը իրենք թուրքերի համար են խոսում, ոչ թե հայերի համար։ Թուրքը միշտ վախեցել է հայից, ոչ թե հայն է վախեցել թուրքից, ինչքան էլ այսօրվա իշխանությունը փորձում է թուրքերով մեզ վախեցնել։ Մենք ցավ ենք ապրել ներսի թուրքից, ով թուրքի առաջ ծնկի է իջնում։ Երիտասարդ էդ տղաները, իրականում շատ-շատ բարձր … Read more

Թիրախավորվել է Թեհրանում գտնվող 100-ամյա «Փասթուր» բժշկական կենտրոնը

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումների հետևանքով թիրախավորվել է մայրաքաղաք Թեհրանում գտնվող 100-ամյա «Փասթուր» բժշկական կենտրոնը։ «Իրանի «Փասթուր» ինստիտուտի՝ համաշխարհային առողջապահության 100-ամյա կենտրոնի և Միջազգային «Փասթուր» ցանցի անդամի դեմ հարձակումն ուղղակի հարձակում է միջազգային առողջապահական անվտանգության վրա», – փոխանցմամբ, X-ում գրառման մեջ նշել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը։ Նա … Read more

Երեկոյան ժամերին սպասվում է անձրև

Երևանում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. … Read more

Նոյեմբերի 5-ին Փաշինյանի անունից մեզ ասել են դիրքերը թողնել. Արցախի պատգամավոր

Մի մարդ չունե՞ս քեզ բացատրի, որ Իսկանդերը 10 %-ով չի պայթում. ավելի կարևոր հարց՝ ինչո՞ւ այն ժամանակ չեն խփել Բաքվի նավթամուղին, եթե Իսկանդերով խփեին՝ պատերազմը կավարտվեր։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 2–ին,  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ 1-ին և 2-րդ գումարման պատգամավոր,աշխարհազորային Աշոտ Սարգսյանը՝ փաստը բացատրելով նրանով, որ 44-օրյա պատերազմում պայմանավորվածություններ են եղել ՀՀ-ի  … Read more

Շահրամանյանը Արցախի ղեկավարության հետ ծաղիկներ խոնարհեց Եռաբլուրում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի ղեկավարության ու զինակիցների հետ այսօր՝ ապրիլի 2–ին, այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Նշենք, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ են այցելում «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Հիշեցնենք, որ 10 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի … Read more

Շահրամանյանը արձագանքում է Փաշինյանի՝ «փախել են, չեն կռվել» մեղադրանքներին

Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու, ես առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, որոնք ներդրում ունեն Արցախյան գոյամարտի մեջ, չտրվել նման սադրանքների, որովհետև նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել և անհանդուրժողականություն սերմանել մեր հասարակության մեջ։ Այս  մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցի օրը, Եռաբլուր … Read more

Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է հայտարարել հրաժարական տալու իր մտադրության մասին. Շահրամանյան

Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է հայտարարել հրաժարական տալու իր մտադրության մասին, և ես անձամբ ականատես եմ եղել, ինչպես մեր քաղաքական դաշտում ներկայացուցիչները, այդ թվում նախկին նախագահները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, երկար փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։ Լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել … Read more