Aurora News | Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը պիտի գնան Փաշինյանի հետ բանավեճի. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է․ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը հրապարակվեցին: Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այժմ, վստահաբար, պիտի գնան Փաշինյանի հետ բանավեճի, եթե, իհարկե, վախկոտ ստախոսներ չեն»: Հիշեցնենք՝ Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը: