Բանաստեղծ Դավիթ Սևագիրը նոր տարին կդիմավորի կալանավայրում

Բանաստեղծ Դավիթ Էլբակյանի հետ ծանոթացել էինք հոկտեմբերին։ Դրանից երկու օր առաջ նրան տարել էին Եղեգնաձորի ոստիկանություն, ապտակել, սպառնացել և ստիպել խոստովանել, որ «հարևանի տնից 40.000 դրամ է գողացել»։ Դեկտեմբերի 8-ին Դավիթին կալանավորել են ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անելու համար։Եղեգնաձորի քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Անտոն Անտոնյանը և նրա տեղակալը, որոնք խփել էին Դավիթին, սպառնացել բռնաբարել … Read more

Դու հայ քրիստոնյա ես, ու դա դեռ ոչինչ չի նշանակում

Հատվածներ մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ զրույցից․ — Հայաստանի պատմությունը Էջմիածնի պատմությունն է։ Հայերը գրում են եկեղեցիական արխիվների հիման վրա։ Դա տեքստի այլ մոդել է։ Էջմիածինը մեծ թղթաբանական պահոցներ ունի։ Օշականը իր գյուղն է եղել, նշանակում է՝ Օշական գյուղի հողը պատկանել է եկեղեցուն, գյուղացին վարձով վերցրել է, որ մշակի, կեսը՝ եկեղեցուն, կեսը՝ իրան։ Ցարիզմը ի՞նչ էր … Read more

ԱԲ կենտրոնը Հրազդանում կբացվի առանց բնապահպանական փորձաքննությունների

Firebird AI նորաստեղծ ընկերությունը նոյեմբերի 20-ին հայտարարեց, որ պատրաստվում է Հայաստանում կառուցել Արհեստական բանականության (ԱԲ) գերժամանակակից կլաստեր։ Լուրն ընկալվում է որպես մեծ ձեռքբերում։ Սա առաջին 500 միլիոն դոլարի ամերիկյան ներդրումն է, որն արվում է TRIPP-ի կոնտեքստում ձեռք բերված հայ-ամերիկյան պայմանավորվածությունների շրջանակներում։ Firebird AI-ը բերելու է Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ սերվերներ և 6144 հատ NVIDIA … Read more

Մայրեր․ Փաշինյանն ու Վարդապետյանը ստախոսներ են

Դեկտեմբեր 14, 2025 | 15:03 66 Views Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպեցին տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Քննիչները, դատախազները՝ ռազմական և քաղաքական վերնախավի հովանավորությամբ, տասնամյակներ շարունակ կոծկել են բանակային հանցագործություններն ու մեղավորներին։ Զանգվածային, փողոցային, հակաօլիգարծիկ դիմադրության շնորհիվ իշխանության եկած կառավարությունը շարունակում է պարտակման քաղաքականությունը։ Ծնողները արդեն վաղուց հույսեր չեն … Read more

Նախարարների մեղքը բարդել են մահացած ձկնաբույծի վրա

Դատախազությունը վերջապես քննում է Արարատյան արտեզյան ավազանը սպառելու հարցով բնապահպանների կողմից 2015-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդումը։ Մեղադրանք է առաջադրվել ոչ թե Բնապահպանության նախկին նախարարներ Արամ Հարությունյանին կամ Վարդան Այվազյանին, ովքեր թույլատրելիից մոտ 1,6 անգամ ավել ջրառի լիցենզիաներ են տվել 2003-2013-ին և ցամաքման եզրին հասցրել Արարատյան դաշտը, այլ մեկ մասնավոր անձի՝ մասիսցի ձկնաբույծ Կամո Համբարձումյանին, որը … Read more

Սովը Սուդանում չի խանգարում գեներալների բիզնեսին

Հոկտեմբերին Սուդանի արևմտյան Դարֆուր շրջանի կենտրոնական Էլ Ֆաշիրը 18 ամիս տևած պաշարումից հետո անցել է Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) վերահսկողության տակ։ Տևական շրջափակման տակ գտնվող բնակավայրում իրավիճակն արդեն անտանելի էր. ԱԱՈՒ-ն փակել էր հումանիտար բեռների մուտքը, քաղաքում սով էր, մարդիկ լավագույն դեպքում ստիպված էին անասնակեր ուտել։ 2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում արյունահեղ քաղաքացիական պատերազմ է։ … Read more

Վրդովված և ատելությամբ լցված

Դեկտեմբեր 2, 2025 | 22:53 72 Views Սա 5-րդ տեսանյութն է, որը պատրաստվել է Epress.am-ի Ուկրաինա գործուղման արդյունքում՝ 2025 թվականի նոյեմբերին։ Առաջին վիդեոն Կիևի հրթիռակոծության մասին էր, երկրորդը՝ Հոստոմելում շների և կատուների կացարանի, երրորդի կենտրոնում Պոլտավայում 20 տարի ապրած եղբայրն է, չորրորդը՝ հարցազրույց է լրագրողի հետ։