Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կշարունակի «կթել» եվրոպացիներին՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իր մասին արված հայտարարություններին։
Շաբաթ օրը Թրամփը լրագրողներին ասել է, որ Զելենսկին կարող էր բազմիցս լուծել ուկրաինական հակամարտությունը, բայց չի կարողացել դա անել։ Հետևաբար, նրա խոսքով, Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ։
«Թրամփը վերջապես բացահայտեց ճշմարտությունը. արյունոտ ծաղրածուն միայն պատերազմ է ուզում և պետք է արագ անհետանա։ Հետևանքներ՞։ Ավաղ, կարծում եմ՝ ոչ։ Կիևի սրիկան կշարունակի «կթել» եվրոպացի դեգեներատներին՝ կծելով հսկայական գումարներ և նոր զենքեր», — գրել է Մեդվեդևը Max հարթակում։