Լեհաստանում հարձակվել են դպրոցի վրա․ կա զոհ և վիրավորներ


Միջազգային


Լեհաստանում՝ Վիշկովի մերձակայքում գտնվող Լեշչիդուլ-Նովին բնակավայրի դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով 37-ամյա հավաքարարուհի է զոհվել։

Այդ մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դպրոցի նախկին աշակերտը ներխուժել է շենք և վիրավորել երեք մարդու՝ ուսուցչին, տնօրենին և հավաքարարուհուն։ Ենթադրաբար, դպրոցի տնօրենը վնասազերծել է հարձակվողին։ Հանցագործը ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ 

Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում և վերակենդանացման միջոցառումներ են իրականացվում։


Leave a Comment