Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։
«Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկանում է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ կա և կասկածի տակ է՝ առհասարակ հետագայում նրա քայլելու հնարավորությունը։ Կա խնդիր նաև ծնկի շրջանում, բայց բեկորային վնասվածքը և անոթի վիճակը շատ ավելի վտանգավոր է։
Բժիշկները փորձում են պայքարել՝ փրկելու նրա ոտքը և հետագայում նրա քայլելու հնարավորությունը։ Առաջիկայում ևս պարբերական բնույթ կրող վիրահատություններ են սպասվում։ Ձեռքի մատները կորցնելու մասին անգամ չի խոսվում։ Ազգականները նաև մտահոգված են, որ կնոջ վիճակով անգամ հետաքրքրվող չկա։ Ազգականները մտահոգված են՝ վիճակը լավ չէ։
Կարդացել են
108 անգամ