ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են անցկացրել. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն անցկացրել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«​Վարժանքների ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ճշգրտությունը»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment