Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն․ փաստաբան – armeniatoday.am

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը և սահմանեց վարչական հսկողություն՝ արգելելով կատարել հրապարակային գրառումներ սոցիալական ցանցերով»,- նշել է նա։

Մելիքյանի խոսքով՝ դատարանը բացառություն է սահմանել աշխատանքային բնույթի գրառումները, քանի որ Սահակյանը ներկայացումներ է խաղում, բեմադրում։

Սահակյանը ձերբակալվել էր Facebook-ում կատարած հրապարակման առնչությամբ։ Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթը վերաբերում է 2025 թվականի հունվարի 8-ին Սահակյանի Facebook-յան էջում հրապարակված գրառմանը։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2026 թվականի սեպտեմբերին ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ հրապարակումը պարունակում է ատելության խոսքի հատկանիշներ։

Leave a Comment