Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել MTV VMA-ում

Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել MTV VMA-ում

Թեյլոր Սվիֆթը «MTV Video Music Awards 2026»-ի ժամանակ ստացել է «Լավագույն ռեժիսոր-կատարող» մրցանակը և դարձել VMA-ի պատմության ընթացքում ամենաշատ մրցանակներ ստացած արտիստը։ Մինչ այդ նա ռեկորդը կիսում էր Բիյոնսեի հետ․ երկուսն էլ ունեին 30-ական մրցանակ։

«Լավագույն ռեժիսոր-կատարող» անվանակարգը նախատեսված է այն արտիստների համար, որոնք ակտիվորեն մասնակցում են իրենց տեսահոլովակների ստեղծման գործընթացին և ազդում դրանց տեսողական ոճի ձևավորման վրա։ Սվիֆթը նաև ստացել է «Տարվա տեսահոլովակ» մրցանակը՝ «The Fate of Ophelia» երգի տեսահոլովակի համար։

Միջոցառման ընթացքում կայացել է նաև Սվիֆթի հեղինակած «Patient Zero»  տեսահոլովակի պրեմիերան։ Դրանում նկարահանվել են Քոլին Ֆարելն ու Դակոտա Ջոնսոնը։ «Տարվա արտիստ» մրցանակը ստացել է Մադոննան, «Տարվա երգ» մրցանակը՝ BTS-ի «Swim»-ը, իսկ «Լավագույն նոր արտիստ» է ճանաչվել Սիեննա Սփիրոն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment