Ընդամենը, որ իր սուգն ու վիշտը, իր թանկ կորուստները հարգի` Արցախի հանձնման օրը փառատոն չանի, իսկ կործանարար պատերազմի օրը Հանրային հեռուստատեսությամբ տաշի-տուշի չցուցադրի…
Շնորհակալություն չհայտնի իր զավակների կյանքը խլած հրեշներին` Ալիև- Էրդողան զույգին, որոնք ոչ մի օր չեն դադարեցնում հայ ժողովրդին ուղղած ագրեսիան ու Հայաստանի հանդեպ նկրտումները:
Թշնամու կողմից ամեն օր մեզ ուղղված ագրեսիվ խոսույթի պայմաններում իրեն չխաբի` խաղաղության մասին հեքիաթներով և իր գլխի տակ փափուկ բարձ չդնի, ինչպես արեց 2020 թվին 44 օր շարունակ: Պատերից հերոսների նկարները չջնջի, Փառքի անկյունները դպրոցներից չհանի…թույլ տա Արցախի մասին երբեմն հիշել…
Չձևացնի, թե երկիրը ծաղկում է ու իրենք էլ թույն կառավարիչներ են, երբ երկրով մեկ հոսանքի, գազի, ջրի մատակարարման խափանումներ են, հայկական գյուղմթերքը երկրից դուրս չի գալիս, կյանքն օրեցօր թանկանում է, խոստացած եվրոինտեգրացիան ու Թրիփն ուշանում են և մեր անվտանգության «երաշխավորն» էլ մեր ոխերիմ թշնամիներն են դարձել:
Ուրիշ ի՞նչ պահանջ ունի հայ մարդն իր իշխանությունից: Ընդամենը, որ չխանգարի իրեն աշխատել ու մի կերպ ծայրը ծայրին հասցնելով ապրել…
Նվազագույն պահանջներ ապիկարների այս խմբակից, որը բավարարելը բոլորովին բարդ բան չէ:
Ի՞նչն էր խանգարում, որ մի քիչ տակտ ունենային Հ1-ի իշխանալեզ ղեկավարներն ու նրանց կուրատորները և այսօրվա այդ համերգի փոխարեն պատշաճ երաժշտություն ու ֆիլմեր ցուցադրեին Հանրայինով:
Հ․Գ․
Չգիտեմ` էս նկարի տղերքից ով է ողջ, ով` Եռաբլուրում, բայց տեսեք` ինչ ոգևորությամբ ու նվիրումով էին մեկնում ռազմաճակատ: Իրենք միայն իրենց կյանքը կարող էին նվիրաբերել հայրենիքին, իսկ պատերազմում հաղթելը պետության, քաղաքական ու ռազմական ղեկավարության գործն էր, որը կատարելապես ձախողեցին այդ ապիկարները…բայց իրենք շարունակեցին ապրել, իսկ այս նվիրյալ տղերքը կյանքից զրկվեցին: