
1. Էմմանուել Մակրոն
Վերջինիս օրոք տեղի են ունեցել մի քանի տասնյակ խոշոր բողոքի ագործողություններ` «դեղին ժիլետների» շարժումն` ընդդեմ վառելիքի թանկացումների, գյուղատնտեսությամբ զբաղվողների բողոքի մասշտաբային ակցիաներն` ըննդեմ ընդհանուր թանկացումների, կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաները և այլն։ 2024 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում կրած պարտությունից հետո Մակրոնը արձակում է Ֆրանսիայի խորհրդարանը և նշանակում արտահերթ ընտրություններ։ Արդյունքում վերջինիս ղեկավարած դաշինքը կրկին պարտվում է հավաքելով մոտ 25 տոկոս ձայն։ Մակրոնի օրոք Ֆրանսիան ունեցավ պետական պարտքի շեշտակի աճ` ՀՆԱ-ի նկատմամբ 98.1 %-ից հասնելով 115.6 %-ի կամ կամ 3.3 տրիլիոն եվրո, բյուջեի պակասուրդ` ՀՆԱ-ի 5.1 %-ի չափով կամ 152.5 մլրդ եվրո, թանկացումներ, կառավարման անկայություն` ամիսներ շարունակում հնարավոր չէ լինում կառավարություն կազմել, նաև ազդեցություն գոտիների կորուստներ Աֆրիկայում` Մալի, Բուրկինա Ֆասո, Չադ Կոտ դ’ Իվուար, Սենեգալ, Նիգեր, և այլն։ Ուկրաինային տրված օգնությունը ֆրանսիացի հարկատուների համար արժեցել է 6.5 մլրդ եվրո։ Այսօր Մակրոնի վարկանիշը կազմում է ընդամենը 13-16 տոկոս, բայց այս ամենի հետ մեկտեղ Մակրոնն այդպես էլ ինքնակամ չհեռացավ Նախագահի պաշտոնից` ունենալով զրոյական լեգիտիմություն։
Կարծում եմ, ակնհայտ է Զելենսկու և Ն.Փ.-ի նմանությունը։ Վերջիններիս տարբերությունը միայն արձանագրված կորուստների մակարդակում է։ Ընդ որում, Զելենսկին 2024 թվականից սկսած, երբ պետք է անցկացվեին հերթական նախագահական ընտրություններ, չունի հանրային լեգիտիմություն և շարունակում է պաշտոնավարել միայն ռազմական դրության երկարաձգման որոշումների հիմքով։