Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Սևիլիային»։ Ֆլիկի գլխավորած թիմը հասել է կամային հաղթանակի 3:1 հաշվով։
19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Յուսուֆ Ֆոֆանան։
«Բարսելոնայից» հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։
«Բարսելոնան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»։