Վթարային աշխատանքների պատճառով Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներ կզրկվեն ջրամատակարարումից



«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10:30-15:00-ը, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի, Գաջեգործների փողոցների, Դավիթ Բեկի նրբանցքի ջրամատակարարումը:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment