Ծառուկյան-Ռուֆֆի «հայացքների մենամարտը» լարված է անցել

Լոս Անջելեսում տեղի է ունեցել խառը մարտարվեստների (MMA) թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) և 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի «հայացքների մենամարտը»:

Ծառուկյանի և Ռուֆիի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին UFC 331 մրցաշարում և կլինի երեկոյի երկրորդ կարևոր իրադարձությունը:

Մրցաշարից առաջ մրցակիցները մամուլի ասուլիս են տվել, հանդիպել երկրպագուների հետ, իսկ «հայացքների մենամարտը» լարված է անցել:

Ասուլիսի ընթացքում Արման Ծառուկյանը հայտարարել է, որ Ռուֆիի հետ մենամարտը կավարտի երկրորդ ռաունդում և 5 ռաունդի կարիք չի լինի:

Լոս Անջելեսի մարզահամալիրում Արման Ծառուկյանի հետ հանդիպմանը մեծ թվով երկրպագուներ են ժամանել, որոնք եղել են Հայաստանի դրոշներով:

Արման Ծառուկյանը UFC 331 մրցաշարում բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնի տիտղոսային մենամարտ։ Այս քաշային կարգում UFC գործող չեմպիոնն ամերիկացի Ջասթին Գեյջին է։

Leave a Comment