Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-րդ հաղթանակը տոնեց․ շախմատի համաշխարհային օլիմպիադա

Ուզբեկստանում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ հաղթանակը տոնեց։

Մեր տղաները 2,5-1,5 հաշվով պարտության մատնեցին շվեդներին։ Հաղթական միավորը վաստակեց Գաբրիել Սարգսյանը՝ առավելության հասնելով Էրիկ Բլոմքվիստի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը որ-ոքի արդյունք գրանցեցին։

Հայաստանի հավաքականը երեք մրցափուլում էլ հաղթանակ է տարել և 6 միավորով առաջատարների խմբում է։

Leave a Comment