Խամենեիի խորհրդականը հայտնել է՝ մինչև երբ փակ կլինի Հորմուզի նեղուցը

Հորմուզի նեղուցը նավագնացության համար բաց չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում են պաշտոնավարել։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։

«Մեր զինվորները չեն բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ հանցավոր Թրամփը և արյունարբու Նեթանյահուն չեն տապալվել իշխանությունից»,- ասվում է Զոլղադրի հայտարարության մեջ։

Նա նաև նշել է, որ նեղուցի փակումը «Իրանի ժողովրդի վրեժի առաջին փուլն է»։

Leave a Comment