Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարացվեց

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Գրիգորյանը:

Մարտուն Գրիգորյանը մեղադրվում է իբրև թե ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեջ։ Մարտուն Գրիգորյանն իրեն ներկայացված այս շինծու մեղադրանքը չի ընդունում։

Leave a Comment