Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցուց սեպտեմբերի 11-ին գողացել են գանձանակը, Armenia Today-ին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել են, որ գողության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ ՔԿ-ից առայժմ չհայտնեցին։
Եկեղեցիներից ու մատուռներից գողություններ էին արձանագրվել նաև օգոստոսին, մասնավորապես, գողացել էին Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը։
