Սուրբ Հարություն եկեղեցուց գանձանակ գողանալու դեպքով քրեական վարույթ կա

Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցուց սեպտեմբերի 11-ին գողացել են գանձանակը, Armenia Today-ին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։

Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել են, որ գողության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ ՔԿ-ից առայժմ չհայտնեցին։ ​

Եկեղեցիներից ու մատուռներից գողություններ էին արձանագրվել նաև օգոստոսին, մասնավորապես, գողացել էին Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը։ 

Leave a Comment