Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Մոլդովայի հավաքականի հետ։ Գրանցվել է 3:3 հաշիվը։ Մոլդովայում կայացած խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Միհրան Դերմենջյանը։ Հայաստանի և Մոլդովայի հավաքականները ևս մեկ ընկերական խաղ կանսկացնեն սեպտեմբերի 17-ին:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտզալի Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 15-րդ տեղը, իսկ Մոլդովան 66-րդն է։

Leave a Comment