Քրիստինե Վարդանյանը ոչ միայն վերջին դաշնակցականը չի լինելու…. Վլադիմիր Մարտիրոսյան

Քրիստինե Վարդանյանը ոչ միայն վերջին դաշնակցականը չի լինելու, այլև մինչև խոր ծերություն ՀԵՄ-ի, «Նիկոլ Աղբալյանի», «Զավարյանի» ու «Նոր Սերնդի» երիտասարդ դաշնակցականների սերունդներին վերջին քպ-ական և ոչ միայն քպ-ական քաղաքական էքսպոնատների օրինակով բացատրելու է և սովորեցնի, թե ինչպես մնալ երկրի և կուսակցության նվիրյալ, երբ այլևս պաշտոն չկա, և ինչպես հարատևել, երբ հավատարմության դիմաց այլևս ոչինչ չեն բաժանում։

Եվ այդպես 1890 թվականից մինչև այսօր, արդեն շուրջ 136 տարի:

Կան և դեռ շատ կլինեն տարբեր արխիվացված կուսակցական ծեր և վերջին քաղաքական էքսպոնատներ և կան ՀԱՅ Հեղափոխական Դաշնակցության նոր ու նոր սերնդի հազարավոր լուսավոր ու ձիգ երիտասարդներ: Եվ թող այդպես էլ լինի ևս մի 136 տարի:

P.S.

Այս գրառումը ՀՅԴ-ի մասին չէ: Այսս գրառումը քոնին տեր կանգնելու մասին է, լինի վատը, թե լավը, բայց քոնի մասին է: Օտարապաշտությանից վատ բան մեկ էլ օտարամոլությունն է:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

Leave a Comment