Էդմոն не тонет – BlogNews.am

Էդմոն Վիկտորովիչը մի ակտիվանալ է ակտիվացել, էլ դու սուս։ Էդմոն մի ասա, մի հրեղեն, ազգային, ազգայնական, քրիստոնյա, կառուցողական, կլասիկ ձի ասա։ Ու Նիկոլա-Վիկոյական ժանրի լավագույն կանոններով Էդմոնը էլի կախվել է Սերժ Սարգսյանի․․․ քաղաքական վաստակից։ Ընդ որում՝ հիանալ կարելի է, թե ոնց է մեր բազում տերերի ծառա դարձած Էդմոնը կարողանում այնպես խուսանավել, որ համ պոպուլիզմը տեղը լինի, համ Վիկոյին ականջահաճո լինի, համ էլ Նիկոլին շատ չջղայնացնի ու ամենևին չի հուզում իրեն այն հանգամանքը, որ նա ամենացինիկ ձևով բռնաբարում է ճշմարտությունը։ Կարևորը պատվիրատուները գոհ լինեն։


Ի՞նչ է ասում Էդմոնը. Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին է մեղադրում, որ պատրաստ չէին զիջումների, որ Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունն է քարոզելիս եղել ոչմիթիզականությունը, որ Ապրիլյանը մեզ համար վատ ավարտ է ունեցել, որ մենք ենք գնացել Մոսկվայում զինադադար խնդրել, որ իրականում կար ավելի լավ լուծում, բայց Սերժ Սարգսյանը նենգաբար չգնաց դրան։ Էդմոնը սա ասում է՝ նախագահի ճեպազրույցներից մեկից վերցված հատվածը կամայական նենգափոխելով ու աղավաղելով, արանք տեղերն էլ լենով փորձում է մտնելու իր պատվիրատուների ու օատրոնների համապատասխան տեղը։


Նախ, Սերժ Սարգսյանի ասածի ենթատեքստը բացարձակ դա չէր։ Թե այդ հարցազրույցում, թե միշտ Սերժ Սարգսյանը ասելիս է եղել, որ այն ինչ առաջարկում է համատեղելի չէ հայակական Արցախ ունենալու հեռանկարի հետ, եթե չկան մի շարք առարկայական միջազգային երաշխիքներ ու չկա վստահություն կարգավիճակի մասով։ Ընդհակառակը, Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում պարբերաբար փորձել է հանրային ակնկալիքները բերել ռեալ պոլիտիկայի դաշտ, բայց ամեն անգամ հայտնվել է անխնա քաղաքական հարվածների տակ, Էդմոն, քո նմանների ու քո ներկայիս շեֆերի կողմից ու Սերժ Սարգսյանի քաղաքական խնդիրներից մեկն էլ հենց այն էր, որ ինքը այդպես էլ չգնաց պոպուլիզմի ճանապարհով։ Սերժ Սարգսյանը ժողովրդին չի մեղադրում, որ պատրաստ չէին զիջումների, ինքն ասում է, որ իրեն առաջարկվող պայմանները 20 անգամ ավելի լավն էին համեմատած նրա, ինչ սրանց են դեմ տվել, բայց այդքանով հանդերձ՝ անընդունելի էին, որովհետև, միևնույն է, եզրահանգվելու էին Արցախի կորստով ու հայաթափումով։

Ոչմիթիզականության քարոզը երբեք չի եղել Սերժ Սարգսյանի լեյտմոտիվը, երբեք։ Ընդհակառակը, էդ քարոզի սաստկացումը հատկապես Ապրիլյանից հետո եղավ ու դրա կուլմինացիոն կետը Սասնա Ծռերևի կողմից ՊՊԾ գնդի գրավումն էր, իսկ այդ աժիոտաժը սկսվեց, երբ Սեֆիլյանը հայտարարեց, որ Ապրիլյանի արդյունքում 7 միլիոն սանտիմետր քառակուսի տարածք ենք կորցրել։ ՊՊԾ գնդի գրավման քաղաքական հիմնավորում բերում էին հենց այն, որ Սերժը, իբր, ուզում է հողերը հանձնի։ Ի դեպ, Էդմոն ջան, հող հանձնողին հողնին հանձնելու կրիչալկան էլ Հայազնի սաստավն էր անում նույն ժամանակամիջոցում, որ հետո հարմար տեղավորվան Նիկոլի շվաքում, իսկը քեզ պես։

Պետք է լինել կամ բացարձակ անիրազեկ, կամ բացարձակ ստահակ սրիկա, որպեսզի պնդում անել, որ Ապրիլյանը մեզ համար վատ ավարտ է ունեցել։ Քառօրյա պատեազմի չորրորդ օրվա դրությամբ մենք մի քանի դիրք էինք ուղղակի կորցրել ու պատրաստ էինք էսկալացիոն նոր մակարդակի, արդեոն հրետանային պրեվենտիվ հարվածներ էինք հասցրել Ակնայի ուղղությամբ ու պատրաստվում էինք հակագրոհի։ 44օրյայի 4րդ օրը, ինչպես դու ինքդ էիր պատմում, քեզ բոլորն ասում էին, որ արդեն պարտված ենք, իսկ բուն ռազմաճակատում 9-րդ ՊՇ պաշտպանությունը ճեղքված էր, արդեն ընկել էր Մատաղիսը, թեժ մարտեր էին Արեգասարում ու Քարվաճառի լեռներում։ Լո՞ւրջ ես ասում, Էդմոն։ Բա որ էդ էր վատ արդյունքը, բա լավ արդյունքը ո՞րը պետք է լիներ՝ Բաքվի մատույցներում պետք է լինեի՞նք, այ իմ ոչմիթիզականությունը մերժող ապի։

Մոսկվային հրադադարի համար դիմել է Զաքիր Հասանովը՝ ապրիլի 5ին ու դու գիտես այդ մասին, Էդմոն։ Ավելին ասենք՝ դու չես կարող չիմանալ նաև այն, որ նույն օրը առաջին անգամ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունն առաջին անգամ է կոնտակտի դուրս եկել մեր ռազմաքաղաքական ղեկավարության հետ, այնպես որ Վիկոյին բարևիր ու ներողություն խնդրի, որ ռուսներին տակից լիզելու փորձդ այսչափ խղճուկ էր, բայց Վիկոյի կուրատորներին դա կարող է դուր գալ։

Եվ վերջապես լուծումների մասին։ Սերևժ Սարգսյանը դեմ չի գնացել Քոչարյանից վատ ժառանգություն մնացած Մադրիդյան սկզբունքներին։ Սերժ Սարգսյանը ստորագրել է Կազանի փաստաթղթի տակ։ Սերժ Սարգսյանը շարունակել է բանակցել ու կոմպրոմիսներ գտնել Ժնևում և Պետերբուրգում։ Խնդիրը գիտե՞ս որն էր ու էդ խնդիրը միշտ է եղել նույն, Էդմո՛ն։ Ադրբեջանը չէր ստորագրում ու չէր համաձայնվում։ Իրենք որդեգրել էին մաքսիմալիզմ ու գնացին այդ ճանապարհով ու հասել են իրանց ուզածին այդ թվում շնորհիվ էն ուժերի գործուն ջանքերի, ում փեշերի տակի փշուրներով սնվում ես հիմա դու։

Ռուսներն ասում են՝ говно не тонет։ Ֆեյսբուքիդ վերջին տեսանյութերից մեկում տեսանք, որ դու էլ նենց ոչինչ չես սկում, Էդմոն ջան, բայց հանգստացիր, որովհետև երբ ջուրը քաշելու ժամանակը գա, բաթրֆլայդ չի օգնի քեզ։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment