Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք․ Ռուբինյան

Բելառուսում Հայաստանի դեսպանի Երևանում խորհրդակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Հայաստանը Բելառուսից պարզաբանում կամ ներողություն ստանա 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին, ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի, ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանը հի, որ Բելառուսում ՀՀ դեսպանը խորհրդակցությունների է կանչվել 2024 թվականին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հայտարարություններից հետո։

«Բելառուսում Հայաստանի դեսպանը գիտե՞ք ինչու է կանչվել խորհրդակցությունների։ Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը իրենք Ադրբեջանի հետ պլանավորել են։ Բելառուսը երկիր է, որը ՀԱՊԿ անդամ է, մեր հետ նույն պաշտպանական կառույցի անդամ է»,-հայտարարեց Ռուբինյանը։

Նա հավելել է.

«Դրան ի պատասխան Հայաստանի դեսպանը Բելառուսում կանչվել է խորհրդակցությունների։ Ու, այո՛, այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև մենք պարզաբանում կամ ներողություն լսենք։ Պարզ է՝ այդքան կտևեն»։

 

Leave a Comment