Մարդու նկատմամբ սովետական փտած մոտեցումներն անընդունելի են. Տիգրան Ավինյան

Մարդու նկատմամբ սովետական փտած մոտեցումներն անընդունելի են. Տիգրան Ավինյան

«Կարևոր է, որ մեր առողջության կենտրոններում, բժշկական կենտրոններում բուժառուների նկատմամբ վերաբերմունքը լինի պատշաճ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ առողջության կենտրոնների ենթակառուցվածքները բարելավելով՝ ընդհանուր միջավայրն էլ պետք է փոխվի։

«Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար, և առհասարակ բուժառուների նկատմամբ՝ անկախ սոցիալական կարգավիճակից, անկախ որևէ բանից, պետք է լինի շատ հարգալից»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment