Փաշինյանը մասնակցել է «Tour of Armenia»-ի եզրափակիչ մրցանակաբաշխությանը • Tribune.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությանը:

Ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է «Ukyo» թիմը: Նրան պարգևատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իտալացի հեծանվորդն արժանացել է նաև «Tour of Armenia»-հաղթողի կոչմանը: Այս մրցանակը ևս հանձնել է Նիկոլ Փաշինյանը: Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր է դարձել Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը: Նրան պարգևատրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է «Bardiani CSF 7 Saber» թիմը: Նրան պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող ATT Investments թիմը: Պարգևը հանձնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Leave a Comment