Ժամանակավորապես կարգելվի կանգառը Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա

Սեպտեմբերի 10-ին և 11-ին` ժամը 20:00-ից կսահմանափակվի մեքենաների կայանումը Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա հատվածում։

Սեպտեմբերի 11-ից տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի Առնո Բաբաջանյան 60/2 և 60/3 հասցեների հարակից ճանապարհահատվածներում:

Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Leave a Comment