Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր աթոռում սուրբ և անմահ պատարագ կմատուցի Խաչվերացի տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի թեմի պաշտոնական էջից:

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին նշելու է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը:

Պատարագը մեկնարկելու է ժամը 11:00-ին:

Leave a Comment