3183 ընտանիք վարկավորվել է, 478-ը՝ ներկայացրել ավարտական ակտ. հիշեցում սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառուներին

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի կարևոր պահանջներից է, որ վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում եթե շահառուն չի ներկայացնում ավարտական ակտը, ֆինանսական կազմակերպության կողմից փաստացի տրամադրված գումարները ենթակա են վերադարձման պետությանը։

2026 թվականի ընթացքում ավարտական ակտը ներկայացնելու պահանջը վերաբերվում է այն շահառուներին, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2023 թվականին։

Սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառուի կարգավիճակ է ստացել 3361 ընտանիք, որից 3183-ն արդեն վարկավորվել է, իսկ 478-ը ներկայացրել է ավարտական ակտ։

Ծրագրի մանրամասներին, բնակավայրերի ցանկին և սահմանված քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://welfare.gov.am/articles/news/news-11

Leave a Comment