Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 9-ին – armeniatoday.am

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 9-13-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +24…+26 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը կգրանցվի +17…+21 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +17…+20, նախալեռնային շրջաններում՝ +21…+24 աստիճան։ Գեղարքունիքի մարզում սպասվում է +14…+17 աստիճան։ Լոռու մարզում օդը կտաքանա մինչև +17…+21 աստիճան։

Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում կգրանցվի +18…+21, հովտային շրջաններում՝ +21…+25 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +17…+20, նախալեռնային շրջաններում՝ +21…+25 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում սպասվում է +23…+26, հովտային շրջաններում՝ +24…+26 աստիճան: Արմավիրի մարզում ցերեկային ջերմաստիճանը կկազմի +24…+26 աստիճան։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կգրանցվի +17…+20, նախալեռնային շրջաններում՝ +24…+26 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +13…+17, նախալեռնային շրջաններում՝ +18…+21, հովտային շրջաններում՝ +24…+28 աստիճան։

Արցախում սպասվում է ամպամած եղանակ։ Ցերեկային ջերմաստիճանը կլինի շուրջ +19 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment