Ֆեյսբուքյան «Անվտանգ սնունդ» խմբում օգտատերերից Լիլիթ Հակոբյանը Երեմյան ընկերության արտադրության կակաոյի լուսանկար ու տեսանյութ է տեղադրել և գրել.
«Սա ինչ է: Ո՞նց կբացատրեք Yeremyan Products։ Միշտ ձեր արտադրանքից ենք օգտվում։ Միշտ թարմ ու համեղ։ Այս անգամ հիասթափություն ապրեցի։ Նշեմ որ ժամկետի մեջ էր։ Ահավոր տհաճ հոտ էր գալիս»։
«Սա ինչ է: Ո՞նց կբացատրեք Yeremyan Products։ Միշտ ձեր արտադրանքից ենք օգտվում։ Միշտ թարմ ու համեղ։ Այս անգամ հիասթափություն ապրեցի։ Նշեմ որ ժամկետի մեջ էր։ Ահավոր տհաճ հոտ էր գալիս»։
Մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրել է, որ ինքն էլ քանի անգամ հունական յոգուրտ է առել ու թափել։
Մյուս օգտատերերը մտահոգություն են հայտնում, որ հնարավոր է ժամկետը փոխում են ու ուղարկում հետ։
«Մնում է բացենք պրոբ անենք նոր վճարենք», «Մածուններն էլ են փչացրել», «ինչ խոսք զզվելի էր անգամ նայելը…մի քանի անգամ գնել եմ ու էլ երբեք չեմ գնի։Գնին ոչ համապատասխան որակ» մեկնաբանել են խմբի մյուս անդամները։
Տեսանյութը կարող եք դիտել մեր տելեգրամյան փակ ալիքում։ Հղումն՝ այստեղ
Տեսանյութը կարող եք դիտել մեր տելեգրամյան փակ ալիքում։ Հղումն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: