ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դա կանի», – ասել է Թրամփը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակման մտադրության մասին մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքին։
«Ես խոսում եմ նրա հետ։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Պուտինը մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը։