Ուիթքոֆն ու Քուշները շաբաթ օրը կժամանեն Մոսկվա. Bloomberg

Bloomberg-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը Մոսկվա կժամանեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Հաղորդագրության համաձայն՝ ակնկալվում է, որ Ուիթքոֆն ու Քուշները շաբաթ օրը կժամանեն Մոսկվա՝ բանակցությունների համար։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների, հայտնել էր, որ բանակցողները կարող են ժամանել Մոսկվա և Կիև սեպտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում։

Մեկնաբանելով Ուիթքոֆի և Քուշների՝ Ռուսաստան սպասվող այցի մասին լուրերը՝ Պեսկովը ձեռնպահ է մնացել կոնկրետ ժամկետներ նշելուց։ Նա հայտարարել է, որ Կրեմլը կտեղեկացնի այդ շփումների մասին դրանց կայանալուց հետո։

Leave a Comment