ԱՄՆ իշխանությունները չեն դիտարկում Իրանի հետ հակամարտությունը փոխըմբռնման հուշագրի միջոցով լուծելու հարցը։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է փոխարինել հուշագիրը՝ կնքելով «ավելի համապարփակ համաձայնագիր», որը կներառի կետեր ոչ միայն Հորմուզի նեղուցի, այլև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Հրատարակությունը գրում է նաև, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն այլևս չեն ընթանում։ Սակայն, ըստ անանուն դիվանագետների, միջնորդները Թեհրանի և Վաշինգտոնի միջև «բաց են թողել հաղորդակցության ուղիները» և փորձում են «հիմք ստեղծել» նոր համաձայնագրի համար։