Պետությունը պետք է ապահովի ազատազրկվածի հատուկ կարիքները․ ՄԻՊ-ը՝ Խաչատրյանի մասին

Եթե պետությունը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կիրառում է կալանք խափանման միջոցը, պետք է երաշխավորի ազատությունից զրկման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա հատուկ կարիքներին, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ խոսելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի իրավունքների մասին։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ Խաչատրյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Ըստ ՄԻՊ-ի՝ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրները արդեն իսկ հասցեավորվել են իրավասու մարմինների հետ քննարկումների ընթացքում, դրանց մի մասը` ընթացքում ստանում է լուծում։

Միաժամանակ ՄԻՊ-ից շեշտել են, որ պետության պարտականությունն է ապահովել ազատությունից զրկված անձի առողջության պահպանման, այդ թվում՝ բժշկական օգնություն, հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն, խնամքի անհրաժեշտության դեպքում` դրա կազմակերպում, ինչպես նաև առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող սննդամթերք ստանալու իրավունքը և այլ իրավունքները։

Leave a Comment