Ռուբիոն խոսել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցի մասին

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռատկլիֆի այցը Մոսկվա պլանային էր և մեծապես նպատակ ուներ շարունակել ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը՝ բարելավելու Ռուսաստանի և ԱՄՆ հետախուզական գործակալությունների միջև հաղորդակցությունը. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. գրում է TASS-ը։

«Նրա այցը հիմնականում սովորական էր այն առումով, որ այն նախատեսված էր հետախուզական գործակալությունների միջև հաղորդակցության ուղիների շարունակական բարելավման համար, քանի որ նման բաները կարող են օգտակար լինել հակամարտության կամ ճգնաժամի ժամանակ», – ասել է  նա Fox Radio-ին։

ԱՄՆ պետքարտուղարը հերքել է այն պնդումները, թե ԿՀՎ տնօրենը քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը։

 «Ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այս հաղորդագրությունները, քանի որ միայն շատ փոքրաթիվ մարդիկ ունեն տեղեկատվություն այս հանդիպման մասին, և նրանցից ոչ մեկը մամուլի հետ չի խոսել», – ասել է Ռուբիոն։

Leave a Comment