Իրանի հարավում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով հարսանեկան արարողության մասնակիցներ են զոհվել

Իրանի Սիրիկ քաղաքում ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավում իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է հարսանիքի առնվազն երկու մասնակից, հայտնել է Հորմոզգան նահանգի փոխնահանգապետ Ահմադ Նաֆիսին։

«Սիրիկի վրա հարձակման ժամանակ, ցավոք, թիրախավորվել է բնակելի շենք, որտեղ տեղի էր ունենում հարսանեկան արարողություն: Այս միջադեպի արդյունքում զոհվել է երկու մարդ, իսկ ներկա գտնվողներից շատերը վիրավորվել են», – ասել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանում գտնվող թիրախների վրա մի շարք հարվածների մասին: Press TV-ի տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել հանրապետության հարավային ափին, այդ թվում՝ Քեշմ կղզում և մի քանի քաղաքներում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը ամերիկյան թիրախների վրա հետագա պատասխան հարձակումների դեպքում:

Leave a Comment