Վաշինգտոնի պնդումները, թե Թեհրանը ականապատել է Հորմուզի նեղուցը, պատրվակ էին Իրանի վրա հարվածները վերսկսելու համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեյին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ օգոստոսի 31-ի գիշերը հարվածել է Իրանին՝ իր ուժերին Հորմուզի նեղուցը ականապատելուց կանխելու համար։
«ԱՄՆ-ն միշտ գտնում է պատրվակներ՝ արդարացնելու իր հանցագործությունները։ Սկզբից նրանց կողմից առաջ քաշված պատրվակը անմիջական սպառնալիքն էր։ Հետո՝ իրանական միջուկային ռումբի սպառնալիքը։ Դա օրինաչափություն է», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ, երբ նրան խնդրել են մեկնաբանել ամերիկյան կողմի հայտարարությունները։
Բաղային հավելել է, որ ԱՄՆ գործողությունները անխուսափելիորեն կհանգեցնեն Հորմուզի նեղուցում լարվածության աճի։