Վարչապետը հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment