Ամերիկացի ռազմական ղեկավարները զգուշացրել են պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, որ Իրանի հետ պատերազմի շարունակումը կարող է լրջորեն սպառել ԱՄՆ զինված ուժերն ամբողջ աշխարհում, հայտնում է The…
Ամերիկացի ռազմական ղեկավարները զգուշացրել են պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, որ Իրանի հետ պատերազմի շարունակումը կարող է լրջորեն սպառել ԱՄՆ զինված ուժերն ամբողջ աշխարհում, հայտնում է The Washington Post-ը:
Հրամանատարների պնդմամբ՝ ամիսներ տևած գործողությունների հետևանքով կրճատվել են նավերի, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի ու ՀՕՊ համակարգերի պաշարները՝ միաժամանակ թուլացնելով ամերիկյան զորքերի պատրաստվածությունը Եվրոպայում, Ասիայում և երկրի ներսում:
Ամենակոշտ դիրքորոշումն արտահայտել են ԱՄՆ ՌԾՈւ ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ գործողությունների ընթացիկ ծավալը դառնում է անկայուն: Նրանց տվյալներով՝ տեղակայմանը պատրաստ է էսկադրային ականակիրների ընդամենը մոտ 25%-ը: Բանակի և ՌՕՈւ ղեկավարները համաձայնել են գործողությունների երկարաձգմանը, սակայն նույնպես զգուշացրել են մարտունակության համար զգալի ռիսկերի մասին: