Հյուսիսային Կիպրոսի ափամերձ հատվածում լաստանավի շրջվելու պատճառով գրանցվել են մարդկային կորուստներ, ինչի մասին տեղեկացրել է չճանաչված ՀԿԹՀ տրանսպորտի նախարար Էրհան Արըքլըն։ 279 ճանապարհորդով նավը…
Հյուսիսային Կիպրոսի ափամերձ հատվածում լաստանավի շրջվելու պատճառով գրանցվել են մարդկային կորուստներ, ինչի մասին տեղեկացրել է չճանաչված ՀԿԹՀ տրանսպորտի նախարար Էրհան Արըքլըն։
279 ճանապարհորդով նավը ծովային աղետի է ենթարկվել Գիրնե բնակավայրի ափից 2,5 կիլոմետր հեռավորության վրա, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր նախարարը։ Աղետյալ լաստանավից փրկված շուրջ 100 քաղաքացի տեղափոխվել է Գիրնեի նավահանգիստ, որտեղ նրանց հոսպիտալացնում են։
«Լաստանավի հետ կապված միջադեպի հետևանքով կան զոհեր, սակայն առայժմ չենք կարող ճշգրիտ տեղեկատվություն հայտնել դրանց թվի վերաբերյալ», – Ahaber հեռուստաալիքին ասել է Արըքլըն: