Պետք է ուղղակի ուշադիր լսել, թե ինչ է ասում Ալիևն ու իր հայաստանյան վասալը. Ստեփան Դանիելյան

Քոչարյանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունների նպատակը շատ պարզ է, և պետք չէ տարբեր բարդ տեսություններ որոնել։

Պետք է ուղղակի ուշադիր լսել, թե ինչ է ասում Ալիևն ու իր հայաստանյան վասալը։

Ալիևն ասում է, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, և խաղաղությունը հաստատվելու է իր պայմաններով` ուժի միջոցով։

Հաջորդ խնդիրն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են այդ պատերազմը, պետք է պատժվեն, և, առհասարակ, Հայաստանը պետք է ռևիզիայի ենթարկի արցախյան շարժումն` այն պետք հռչակվի որպես պետական հանցագործություն։ Դա “չորրորդ հանրապետության” բովանդակային իմաստն է։

Ինչ էր ասում հայաստանյան իր վասալը։ Նա ասում է, որ մենք մշտապես պատերազմի եզրին ենք գտնվում և դրա համար Տիգրանաշենն անվանում է քյարքի, դրանով պատերազմի ներվն է հանում, ավելի պարզ` հանգստացնում է Ադրբեջանին, որ չհարձակվի։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունն Բաքվում և Երևանում նույնպես պատերազմի “ներվը” հանելու տրամաբանության մեջ է պետք դիտարկել։

Ձերբակալությունների առիթներն ուղղակի քողարկում է նպատակը։

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

Leave a Comment